ՀԽ փոքր խորհուրդը որոշեց Հանրային խորհրդի լսումներ հրավիրել հոկտեմբերի 26-ին և նիստ՝ նոյեմբերի 4-ին, ձևավորեց նիստի օրակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2011 20:34

ՀՀ Հանրային փոքր խորհուրդն այսօրվա իր նիստում որոշեց նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ինհրավիրել Հանրային խորհրդի նիստ՝ հետևալ օրակարգով.

1. Ալիխանյանի անվան գիտահետազոտական ինստիտուտ պոակ-ը
( Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրամի վերածելու նպատակահարմարությունը.
2. Ոռոգման համակարգերի ավտոմատ կառավարման ներդրումը և պիլոտային ծրագիրը.
3. Միգրացիային առնչվող խնդիրներ.
4. Առաջարկություններ ՀՀ-ում կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման օրինագծի շուրջ.
5. Հրազդանի և Աբովյանի երկաթի հանքերի շահագործման անվտանգությունը.
6. 2012թվականը ՀՀ-ում ընտանիքի տարի հայտարարելու մասին:

Քննարկելով ՀՀ-ում հարկային պարտավորությունները հաջորդ բյուջետային տարումբարձրացնելու՝ մամուլում հրապարակված տեղեկությունը և նկատի ունենալով հարցի կարևորությունը, ՀԽ փոքր խորհուրդը որոշեց հոկտեմբերի 26-ին այդ հարցի շուրջ լսումներ հրավիրել՝ կառավարության համապատասխան անդամների մասնակցությամբ:
ՀՀ 2012թ. պետբյուջեի նախագծի շուրջ առաջարկությունները ՀԽ բոլոր ենթահանձնաժողովները դեռևս պետք է ներկայացնեն ՀԽ ֆինանսաբյուջետային հանձնաժողով: Ապա այդ հարցով կհրավիրվի ՀԽ հատուկ նիստ:

Վերջնականպես ամբողջացված չլինելու նկատառումներով ՀԽ հետագա նիստերի օրակարգ փոխանցվեցին.
ա) ՀՀ լուծարված ընկերություններում ժամանակին մասնագիտական հաշմություն ստացած անձանց ( հիմնականում՝ օդաչուների) փոխհատուցման հարցը.
բ) Գիտության կառավարման և ֆինանսավորման հարցը.
գ) Հողային ռեսուրսների օգտագործման հարցը.
դ) Ջրային ռեսուրսների օգտագործման հարցը.
ե) Արցախի հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ստեղծման առաջարկությունը.
զ) Հարկադիր կատարման ծառայության աշխատանքին առնչվող հարցը.
ե) Նոտարական գրասենյակների աշխատանքին առնչվող հարցը.
զ) Ավտոտրանսպորտ վարելու տարիքային սահմանափակմանն առնչվող հարցը:
Կառավարության շենքի վրա ՙթմբուկի՚ կառուցման հարցը, որը ՀԽ համապատասխան երեք ենթահանձնաժողովներ որոշել են առաջարկել ՀԽ քննարկմանը, ՀԽ նոյեմբերի 4-ի նիստի օրակարգ չընդգրկվեց տեխնիկական պատճառով:

ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն
20.10.2011թ.

 

 

 

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply