Հոկտեմբերի 22-ին Աջափնյակն ու Մալաթիա-Սեբաստիան մասամբ կջրազրկվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2011 20:23

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Աջափնյակի վարչական շրջանի Սիլիկյան և Լուկաշին թաղամասերի, Մերձավան գյուղի, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սպանդարյան կայարանի, Հաղթանակ գյուղի վերին հատվածի ու հարող տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply