Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 1, 2011 8:16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների պատվիրակությանը: Այցը կազմակերպվել է «Գերմանական Մարշալ հիմնադրամի»` «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համագործակցության արդյունքում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչ այժմ գործադրված ջանքերին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, երկրի զարգացման գործում քաղաքացիական հասարակության դերին և մի շարք այլ հարցերի:

 

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply