Ականատեսներ.Մուամար Քադաֆին մահացել է վերքերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 18:00

Գնդապետ Մուամար Քադաֆին վիրավորվել էր Սիրտի շրջակայքում ավտոշարասյան վրա ՆԱՏՕ-ի  օդուժի հասցրած հարվածների հետևանքով: Նա փորձում էր  թողնել  Անցումային ուժերի կողմից շրջապատված իր հայրենի քաղաքը:

Ականատեսները պատմում են ,որ տեսել են Քադաֆիի արյունոտ մարմինը: Նրանք ասում են,որ Քադաֆին վիրավորվել էր ոտքերից և մահացել է արյունահոսությունից `հիվանդանոց տանելու ճանապարհին:

Քադաֆիի մահը հաստատել է նաև 11-րդ բրիգադի հրամանատար Աբդուլ Հակիմ ալ-Ջալիլը,նա նաև հաստատել է  Քադաֆիի զինված ուժերի հրամանատար Աբու Բակրա Յունուս Ջաբերի մահը և ,որ իր աչքերով է տեսել նրանց դիակները:

 

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply