Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Իրաքում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 17:40
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 19-ին Իրաքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին Իրաքի Նախագահի ներկայացուցիչ, Նախագահի աշխատակազմի ղեկավար Նասիր Նայիֆ Ալ Անին, փոխվարչապետներ Սալեհ Մուտլաղը եւ Ռոզ Նուրի Շաուեսը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուբեյդ Աբաուին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Իրաքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գործարար աշխարհի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, ով իր ելույթում ներկայացրեց Հայաստանի պետականաշինության 20-ամյա ուղին` անդրադառնալով երկրի ձեռքբերումներին ու նվաճումներին, տնտեսական եւ քաղաքական հաջողություններին: ՀՀ դեսպանը նշեց, որ անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ եւ հուսալի գործընկեր: Դեսպան Մուրադյանը կարեւորեց Իրաքի հայ համայնքի դերը Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերը էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու գործում:
Միջոցառումը ուղեկցվել է Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի ցուցադրությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
