Մուամար Քադաֆին ձերբակալվել է (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 17:38

Լիբիայի ազգային անցումային ուժերին հաջողվեց ձերբակալել  Մուամար Քադաֆիին,այդ մասին լրագրողներին պատմել է նոր իշխանությունների ներկայացուցիչ Աբդել Մաջիտը: Նա ասել է, որ գնդապետը կալանավորվել է և 2 ոտքից վիրավոր է:

Այսօր ավելի վաղ անցումային ուժերը ամբողջովին  վերցրեցին Քադաֆիի ծննդավայր Սիրտը: ԱԱՈՒ-ի զինվորների մի մասը տոնում է հաղթանակը , իսկ մյուսները շարունակում են փնտրել գնդապետի կողմնակիցներին: Սիրտը նախկին բռնապետի ամենաամուր հենակետն էր` այն համարյա 3 ամիս դիմացավ Տրիպոլիի անկումից հետո:

Բայց Սիրտի գրավումը կարող է նոր վերադասավորումներ առաջացնել Լիբիայի նոր ղեկավարության մեջ: Երկու օր առաջ անցումային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջիբրիլը «Աշ-Շարկ-Ալ-Աուստ» թերթին տված հարցազրույցում  հայտարարել էր ,որ երբ քադաֆիստների վերջին ուժերը մեջտեղից դուրս գան , ինքը հրաժարական կտա: Նա խոստացավ դա անել , որպեսզի կանխի հեղափոխականների տարբեր խմբերի միջև եղած տարաձայնությունները: Նրա ասելով դա կարող է բերել զինված բախման:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply