«The Telegraph». Սարգիս Սողանալյան` «մահվան վաճառական» եւ ամերիկացի լրտես

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 20, 2011 13:38

 

Սարգիս Սողանալյանին կոչում էին «մահվան վաճառական»: Զենքի գլոբալ ընդհատակի վետերան, լրտես եւ ավազակ Սարգիս Սողանալյանը 1980-ականներին Իրանի եւ Իրաքի պատերազմի ժամանակ եղել է Իրաքին 1,6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի միջնորդ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա զենքն էր առաքում քրիստոնեական ուժերին, զինամթերք էր վաճառում Նիկարագուայի նախագահ Սոմոսային:

Սակայն նրա բոլոր ձեռնարկումները, կարծես թե պաշտպանված լինեին արդարադատությունից: 1981 թվականին Մավրիտանիային 0,50 տրամաչափի գնդացիր վաճառելու գործարքում կատարած խարդախության համար նա պետք է դատապարտվեր երկար տարիների ազատազրկման, սակայն սահմանվեց պայմանական պատիժ: Դատավորն ասել էր, թե այդ գործում ներքաշված է Պետդեպարտամենտը:

1993 թվականին Սողանալյանը Իրաքին 100 հարվածային ուղղաթիռներ վաճառելու փորձի համար դատապարտվեց վեց ու կես տարվա ազատազրկման: Դրամանենգությամբ զբաղված լիբանանցիների ցանցը բացահայտելու դիմաց Սողանալյանի ազատազրկման ժամկետը կիսով չափ կրճատվեց:

133 կգ-ոց փլեյբոյն իր գործերը ղեկավարում է Մայամիի տանից, որն աշխարհով մեկ սփռված նրա բազմաթիվ տներից մեկն էր: Նրա եկամտահարկը գերազանցում էր մեկ միլիարդ դոլար եւ նա ներշնչել էր Նիքոլաս Քեյջին խաղալ «Զենքի բարոնը» (2005) ֆիլմի գլխավոր դերում:

Սարգիս Սողանալյանը ծնվել է 1932թ. փետրվարի 6-ին Իսկենդերունի հայ ընտանիքներից մեկում: Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Սարգիսը թողել է ուսումը եւ զորակոչկվել բանակ` արդյուքնում ամբողջ կյանքում զբաղվելով զենքի բիզնեսով: Սարգիս Սողանալյանը 1958 թականին ամուսնացել էր Բեյրութի դպրոցներից մեկի ուսուցչուհի Շիրլի Ադամսի հետ: Նրանք բաժանվել են 1970-ականներին: Սողանալյանի մահից հետո մնացել են նրա որդին ու դուստրը:

Նրա ստեղծած ցանցի բնույթը դվժար թե բացահայտվի: Կասկած չի առաջացնում միայն այդ ցանցի մասշտաբները: Նա կապեր է ունեցել քաղաքական գործիչների, բռնակալների, թագավորական տների հետ:

Նրա հարաբերությունները ԿՀՎ-ի հետ ձախողվեցին, երբ չստացվեց զենքի առաքումը Պերու:

Սառը պատերազմից հետո Սողանալյանի բազմաթիվ գործնական շփումներ այլեւս պետք չէին: Նրա որդու խոսքով, Սողանալյանը սնանկ է մահացել, իսկ 60-ականներին եւ 70-ականների հոր գործունեւության նպատակը եղել է օգնել ԱՄՆ-ին, քանի որ նա հայրենասեր էր:

NEWS.am

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply