Ղազախստանում հայտնագործել են հավերժական ղազախական օրացույց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 16:26
Ղազախ գիտնական Սանդիբայ Բեկբոլաթովը մշակել է «հավերժական ղազախական օրացույց»: Նա գրիգորյանական օրացույցը սխալական է համարում:
Իր սեփական տարբերակում ոչ թե 12, այլ` 13 ամիս է: Յուրաքանչյուր ամիս 28 օր ունի: Ընդ որում, տարին սկսվում է մարտից, իսկ մարտն էլ սկսվում է ոչ թե մեկից, այլ`զրոյից: Լրացուցիչ ամիսը կոչվում է «օձակիր»: Այն ընկնում է նոյեմբերի ու դեկտեմբերի մեջտեղում: Աստղագիտության մեջ «Օձակրի» համաստեղությունը մտնում է Զոդիակի մեջ (Կարիճի ու Աղեղնավորի արանքում), սակայն Զոդիակի համաստեղությունների շարքը չի դասվում: Բեկբոլաթովը կարծում է, որ ստեղծելով «հավերժական օրացույց»` վերականգնել է բնության ճշմարտությունը: Իր ստեղծագործությունը նա մտադիր է դնել քննարկման ՄԱԿ-ում:






Facebook
Tweet This
Email This Post
