Բրիտանացուն սխալմամբ 2 մետրանոց հողաթափ են ուղարկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 16:08
Բրիտանացի Թոմ Բոդինհեմը պատահաբար դարձել է 2 մետրանոց հողաթափի տեր:
Նա գնում է կատարել ինտերնետ-խանութում, իսկ խանութի աշխատակիցներն էլ պատվերն իրենց հերթին ուղարկել են Հոնգկոնգ:
Ինչպես պատմում է Բոլդինգհեմը, ինքը ստիպված է պատվիրել կոշիկ ու հողաթափ, քանի որ մեծ ոտքեր ունի ու 48 չափսի համապատասխան բան գտնելը դժվար է, բացի այդ` աջ ու ձախ ոտքերի չափսերն են տարբեր:
Երբ նա հրեշ-հողաթափի պատվերն էր ձևակերպում, նշել է, որ մի ոտքը 14,5, իսկ մյուսը` 13 չափսի են: Որոշ ժամանակ անց նա ստացել է ծանրոցն ու ապշել: Հողաթափերից մեկը հսկայական չափի էր. պարզվում է, որ հոնգկոնգյան արտադրողները սխալ են հասկացել բրիտանացի պատվիրատուներին ու 14,5 չափսի փոխարեն կարել են 1450 չափսի: Իսկ մյուսը եղել է նորմալ չափի:
Այս զույգ հողաթափի համար բրիտանացին վճարել է 15 ֆունտ 50 փենս (մոտ 18 եվրո): Ինտերնետ խանութը ներողություն է հայցել սխալմունքի համար ու խոստացել ուղղել սխալը:
Բրիտանացին մտադիր է այդ հսկա-հողաթափը վաճառքի հանել eBay-ում:






Facebook
Tweet This
Email This Post
