Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 20, 2011 15:01

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:

 

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply