Գողությունները բացահայտվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 20, 2011 15:25
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի ավտոկայանից բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի 28-ամյա մի բնակչի. նա խոստովանել է, որ այս տարվա ամռանը Բյուրական գյուղի արոտավայրից գողացել է մեկ երինջ, որը հետագայում վաճառել է 210.000 դրամով և գումարը յուրացրել:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Փոքր Վեդի գյուղից բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 14-ին, համագյուղացու  տանը կից պահեստարանից, գողացել է մոտ 500 կգ արևածաղկի սերմ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 16-ին ոստիկանության Նաիրիի բաժին էր դիմել Նոր Հաճըն քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկվել 25-ամյա մի երիտասարդ. նա խոստովանել է, որ նույն շենքի բակից ինքն է գողացել հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply