Բերման են ենթարկվել մի քանի հետախուզվողներ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 15:16
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Հակոբյանին. նա այս տարվա հունվարի 18-ից ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
-
***
- Նույն օրը, ժամը 20.40-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 40-ամյա Արսեն Կարապետյանին, որը մարտի 24-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
- Հակոբյանին և Կարապետյանին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողներին:
-
***
- Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 40-ամյա Արմեն Ավագյանը, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դիտվել է 758 անգամ: