Վարչապետը Արամ Հարությունյանից հետաքրքրվել է Թռչկանի ջրվեժի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2011 15:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Թռչկանի ջրվեժի խնդրին է անդրադարձել ՀՀ բնապահպանության նախարարը։ Նախարարության ներկայացուցիչները եղել են տեղում, ուսումնասիրել խնդիրը և առաջարկել բնապահպանական մի շարք սահմանափակումներ։ Քանի որ այցելության պահին ջրվեժը բնականոն գործում էր 400-500 լիտր/վայրկյան արագությամբ, ջրի թողքը սահմանվելու է հենց այդ ցուցանիշը, որը գերազանցելու դեպքում միայն թույլ կտրվի վերցնել ավելացած ջուրը։ Երկրորդ սահմանափակումն այն է, որ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցվելիք ՀԷԿ-ը չաշխատեցնել ամռան երեք ամիսներին։ Միայն բնապահպանական սահմանափակումները կատարելու պայմանով կառուցապատողին հնարավորություն կտրվի շարունակել աշխատանքը, ընդ որում, սահմանափակումները կարտացոլվեն արտոնագրի նոր խմբագրությունում։

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply