«Էրեբունի» թանգարանին հարակից սարից հավաքված կանեփի բույսից պատրաստել է մարիխուանա թմրամիջոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 20, 2011 14:52
Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.50-ին,  ոստիկանության  ծառայողները Աբովյան փողոցից, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով բաժին են ներկայացրել վարորդին և 4 ուղևորներին:
Ոստիկանների պահանջով նրանցից մեկը ներկայացրել է մետաղյա կռփազենք, իսկ մյուսը` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 4.9 գրամ կանաչավուն զանգված` հայտնելով, որ մարիխուանա թմրամիջոց է, որն ինքը պատրաստել է հոկտեմբերի 19-ի երեկոյան «Էրեբունի» թանգարանին հարակից սարից հավաքված կանեփի բույսից, իր օգտագործման համար:
Նշանակվել են դատատեխնիկական, դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply