Դիլիջանը` իրանական Դելիջանին քույր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 14:41
Օրերս Տավուշի մարզետարանի եւ Իրանի Իսլամական հանրապետության Կենտրոնական նահանգի ղեկավարության միջեւ պայմանավորվածություն է ձեռքբերվել քույր քաղաքներ դարձնել հայկական Դիլիջան եւ իրանական Դելիջան քաղաքները: Դիլիջանի քաղաքապետարանի` մեզ փոխանցած տվյալների համաձայն` հոկտեմբերի 18-ին Դիլիջանում այս հարցը քննարկել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ԻԻՀ Կենտրոնական նահանգի ղեկավար Շաբանի Ֆարդը: Հանդիպմանը մասնակից է եղել նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը:
Արդեն հստակեցվել են համագործակցության որոշ ոլորտներ: Իրանցիները ցանկություն են հայտնել նպաստել Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաև որևէ բանկի մասնաճյուղ հիմնել Դիլիջանում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան






Facebook
Tweet This
Email This Post
