Չեղյալ է համարվել Երեւան-Գավառ-Երեւան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 303 երթուղու սպասարկման իրավունքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 20, 2011 14:38
ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում չեղյալ է համարվել Երեւան-Գավառ-Երեւան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 303 երթուղու սպասարկման իրավունքը:
Հանձանաժողովի որոշմամբ թիվ 303 երթուղու սպասարկման համար սահմանված կարգով կհայտարարվի նոր մրցույթ:
Դիտվել է 687 անգամ:





Facebook
Tweet This