Հեղեղվել է Հռոմի պատմական կենտրոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 14:36

Առավոտյան ուժգին փոթորիկն ու անձրևը  հեղեղել են Հռոմը:

Զբոսաշրջիկները, մինչև ծնկները ջրի մեջ խրված, զբոսնում են  Հռոմի կենտրոնում:  Տարերքի պատճառով քաղաքի իշխանությունները ստիպված փակել են  մետրոպոլիտենի մի քանի տասնյակ կայարաններ, որոնք համարվում են խոշոր հանգուցային կետեր ու գտնվում են Վատիկանի մոտ գտնվող Օտտովիանո կայարանում:

Եղանակային վատ պայմանների հետևանքով  քաղաքի կենտրոնում ավտոմեքենաների երթևեկությունն  է դադարել, տասնյակ մեքենաներ  խրվել- մնացել են  «Արդարության շուրթեր»  հուշարձանի մոտ  գոյացած լճում:

Քաղաքային իշխանությունները փորձում են հորդառատ անձրևից վնասված հոսանքալարերը նորոգել ու վերականգնել  հոսանքամատակարարումը:

 

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply