Ստեփան Սաֆարյան. Ժառանգությունը տարաձայնություններ ունի ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 17:43

Ստեփան ՍաֆարյանԱնդրադառնալով նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց` իրենք հույս ունեին, որ այս հարցը կմիավորի իրենց, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, սակայն այդ կուսակցությունների հայտարարություններից պարզվել է, որ տարաձայնությունները շատ են:

Սաֆարյանը կարծում է, որ հարցի լուծման լավագույն ձևաչափը խորհրդարանական լսումներն են և սեպտեմբերի 4-ին կուսակցությունն առաջարկել է արտահերթ խորհրդարանական լսումներ անցկացնել, ինչպես նաև հանրաքվե ու Անվտանգության խորհրդի նիստ:

«Իշխանությունը քաջություն չունի խոստովանելու, որ լրջագույն վնաս է հասցրել մեր ազգային պետականությանը և այժմ էլ հույսը դրել է Թուրքիայի կողմից արձանագրությունների չընդունման վրա»,- ասաց Սաֆարյանը:

Սակայն նրա համոզմամբ այս հաշվարկները ևս սխալ դուրս կգան իսկ Թուրքիան հերթական անգամ կփորձի առավելագույնը պոկել իր եղբայրական Ադրբեջանի համար, իսկ մենք կզրկվենք անգամ մեր ողբերգության համար ներողություն լսելու հնարավորությունից:

«Անկախի» այն հարցին, թե ինչու էին այն ժամանակ իրենք ողջունում, երբ Զարուհի Փոստանջյանն էր համագործակցում թուրք և ադրբեջանցի պատգամավորների հետ հունիսի 26-ին՝ Ստրասբուրգում նրանց ստորագրել տալով ԵԽԽՎ-ում «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունը Հայաստանում» բանաձևի տակ, իսկ այժմ «Ժառանգությունը» դեմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը Սաֆարյանը ասաց. «Զարուհի Փոստանջյանի դեպքում թուրք և ադրբեջանցի պատվիրակներն էին ստորագրում մեր ուզածի տակ, իսկ հիմա ՀՀ իշխանություններն են ստորագրում Թուրքիայի ուզածի տակ»:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply