Թուրքական օդուժը ռմբակոծում է քրդական բազան Իրաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 14:20

Թուրքական օդուժն ամբողջ գիշեր ռմբակոծել է   Քրդական աշխատանքային կուսակցության  մարտական բազաները: Սահմանի մոտ միայն ոչնչացվել է 30 գրոհային ու մի քանի բազա: Քուրդ ծայրահեղականներին, սահմանի երկու կողմերում,  հետապնդում են թուրքական հատուկ ծառայության ջոկատները:

Թուրքական բանակը խոշորածավալ  օպերացիա է սկսել չորեքշաբթի օրը  200 քուրդ գրոհայինների անվտանգության ուժերի օբյեկտների վրա կատարած հարձակումներից հետո, ինչի հետևանքով 26 թուրք զինծառայող է  սպանվել, 30-ն էլ` վիրավորվել:

Բանակային ստորաբաժանումները ներկայումս բարձրլեռնային շրջաններն են ստուգում: Հիմնականում այդ շրջաններն են քուրդ գրոհայինները օգտագործում թուրքական տարածքի  խորքը թափանցելու նպատակով: Քրդերն իրենց հետևից ականապատել են ճանապարհները ու զինված դիրքեր են թողել: Այսօր գրոհայիններին հետապնդող մի քանի թուրք զինվոր է ականների վրա զոհվել:

Թուրքական բանակային ստորաբաժանումների վրա հարձակումներ են կատարվել: Թուրքական «Ակշամ»  թերթը վարչապետ Էրդողանի խոսքն է մեջբերել, որը հայտարարել է, որ ՔԱԿ-ի դեմ պայքարը կշարունակվի ու կուժեղանա: «Նման ստոր հարձակումները, որոնք ուղղված են եղբայրների միջև տարաձայնություններ բորբոքելուն, երկրում հանգստի ու կայունության խաթարմանը, երբեք ու ոչ մի դեպքում չեն կարող նպատակակետին հասնել»,- ասել է նա:

Ներկայումս  Անկարայում  խորհրդարանական արտակարգ նիստ է հրավիրված, ուր քննարկվում  է  ստեղծված իրավիճակում գործողությունների հետագա ընթացքը:

 

 

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply