Բան դուրս չեկավ, ՈւԵՖԱ-ն չի օգնել արդարությունը վերականգնելուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2011 13:58

ՈւԵՖԱ-ն չեղյալ չի հայտարարում Իռլանդիա- Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Իսկ առիթն եղել է այն, որ նա  ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է  այն հարցին, թե ինչպես է արձագանքել  ՈւԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կարմիր քարտի բողոքարկմանը: Ստեղծված իրավիճակում Բերեզովսկին ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի հավաքականի միջազգային հաջորդ խաղը:

 

Դիտվել է 603 անգամ:
Print Friendly

Leave a Reply