Թաիլանդի մայրաքաղաքն այլևս անհնար է փրկել ջրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 13:44

Թաիլանդում  այժմ վերջին կես դարի ընթացքում ամենախոշոր ջրհեղեղներ են, որոնք հորդառատ երկարատև անձրևների հետևանք են:

Մայրաքաղաքի արևելյան հատվածն ու  Բանգկոկին հարակից Նոնթհաբուրի գավառը լրիվ հեղեղվել են:Ներկայումս ջուրը շարժվում է  Ասիայի ամենախոշոր քաղաքներից մեկի կենտրոն:

Աղետի զոհ է դարձել  300 մարդ, տուժել է 3 մլն մարդ:

Ջրհեղեղի դեմ պայքարի կառավարական կենտրոնը որոշել է Բանգկոկի արևելյան շրջանները «զոհաբերել»` քաղաքի կենտրոնը փրկելու համար: 7 ամբարտակներից  3-ը գիշերը բացվել են ջուրը թողնելու համար:

«Մենք պարտավոր ենք փրկել Բանգկոկի կենտրոնը, քանի որ քաղաքի սրտում են բանկերը, ֆինանսական ու վարչական հիմնարկները, որոնք կարևոր դեր ունեն ջրհեղեղից հետո կյանքը կարգավորելու գործում»,- հայտարարել է կենտրոնի ղեկավարներից մեկը` տեղեկատվության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Գիշերվա ընթացքում Նոնթհաբուրի գավառի 6 շրջաններն ու Բանգկոկի զգալի մասը հայտնվել են  ջրի մեկուկեսմետրանոց շերտի տակ: Թաիլանդի իշխանություններն անկեղծորեն խոստովանում են. «Մենք չենք կարող հավերժ ջուրը սանձել»:

Հիմա մայրաքաղաքային իշխանությունները պետք է որոշեն, թե որ թաղամասերը պետք է պաշտպանեն ջրի հոսքից: «Մենք չենք կարող ամեն ինչ վերահսկել, մենք միայն կարող ենք վտանգի մասին տեղեկացնել», -հայտնել է երկրի վարչապետ Չինավատը:

Աղետից տուժել է  երկրի 76 գավառից 56-ը:

 

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply