Թեյի վնասակարությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 20, 2011 13:33

Թեյի օգտակար  հատկությունների մասին բոլորս գիտենք  Բայց գիտենք,  որ թեյի չարաշահումը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել օրգանիզմում:  Իսկ ոմանց այդ ըմպելիքն  առհասարակ  հակացուցված է:  ԵՎ  այսպես` թեյ խմել  չի կարելի,  եթե .

 

Ջերմություն  ունեք

Տարածված կարծիք է, որ ծարավը  հրաշալի հագեցնող   թեյը պարզապես անհրաժեշտ է, երբ մարդը  ջերմում է:  Իրականում այդպես չէ:  Վերջերս բրիտանացի գիտնականները  ապացուցեցին, որ թեյը  նպաստում է  մարմնի  ջերմաստիճանի  բարձրացմանը:  Պատճառն այդ ըմպելիքում պարունակվող  տեոֆիլին նյութն է, որն ունի միզամուղ   ներգործություն, այդ պատճառով  էլ նվազեցնում է գրեթե բոլոր ջերմիջացնող   դեղամիջոցների արդյունավետությունը:  Այնպես որ եթե հարբուխով հիվանդ եք կամ մրսել եք` հրաժարվեք թեյից:

 

Տառապում ենք  անքնությամբ

Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում  թեյ խմել: Պարզվում է` թեյ ուղղակիորեն ազդում է  կենտրոնական նյարդային համակարգի վրա  և  գրգռում այն:  Այդ պատճառով էլ  անքնությամբ  տառապողներին  խորհուրդ է տրվում  թեյի գործածումը  նվազագույնի հասցնել:

 

 

Խոց ունեք

Թեյը պետք է  սննդակարգից  հանեն   նրանք , ովքեր ունեն  ստամոքսահյութի  բարձր թթվայնություն, ստամոքսի կամ  տասներկումատնյա  աղիքի խոց :  Թեյի մեջ  պարունակվող տեոֆիլինը բացասական դեր է կատարում` նվազում է  ստամոքսի պատերի  բջիջներում ստամոքսահյութի  ավելցուկը,  որը խոչընդոտում է խոցի լավացմանը: Եթե  սննդակարգից  ամբողջովին չեք կարող թեյը հանել` ձգտեք  այն խմել  կաթով ու շաքարով:

Հղի եք

Թեյում կա կոֆեին, որը բացասաբար է ազդում  պտղի վրա: Գիտնականները  վերջերս եկել են այն եզրակացության, որ հինգ բաժակ թեյում պարունակվող կոֆեինը կարող է նորածնի փոքր քաշի  պատճառ  դառնալ: Կոֆեինն  ավելացնելով  սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը`  առաջացնում  է  թունավորում: Այն պես որ ավելի լավ է` հղիները չչարաշահեն թեյը:

 

Արյան  գերճնշում ունեք

Արյան   բարձր  ճնշում ունեցող, ինչպես նաև  աթերոսկրելոզով  տառապող  մարդկանց    անհրաժեշտ  է  հրաժարվել  ցանկացած  տեսակի  թեյից, քանի որ  այն ներգործում է  կենտրոնական  նյարդային  համակարգի  վրա: Իսկ երբ  գլխուղեղի  կեղևը գրգռված վիճակում է`  ուղեղի  արյունատար  անոթները  նեղանում են,  և  դրա հետևանքով  արյան ճնշումը  բարձրանում է :

Մարի   Խաչատրյան

 

Դիտվել է 2813 անգամ:
Print Friendly

Leave a Reply