“Նվաճենք Ուոլ Սթրիթը” ակցիայի արևմտյան արձագանքներն ու Հայաստանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 20, 2011 15:27

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամերիկյան մեծաթիվ քաղաքներում չեն դադարում ֆինանսաբանկային համակարգի չարաշահումների, կորպորացիաների ագահության և երկրի տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաները:Ամերիկայի ֆինանսական սիրտը համարվող Ուոլ Սթրիթ փողոցի անունով սկսված նյույորքյան “Նվաճենք Ուոլ Սթրիթ”շուրջօրյա շարժումը շատ արագ ընդլայնվեց:

Այնինչ առաջին  երկու շաբաթների ընթացքում ամերիկյան հայտնի հրատարակություններն ուղղակի չէին անդրադառնում ակցիաներին`դրանք համարելով ծայրահեղ ձախերի, անգործ ուսանողների գործողություններ, որոնք հստակ նպատակ, ընգծված լիդերներ և քայլերի կոնկրետ ծրագիր չունեն:Սակայն սխալվեցին. ակցիան ընդլայնվեց ու ոչ միայն տեղափոխվեց Վաշինգտոնի Սպիտակ տան ու Պենտագոնի մեջտեղում գտնվող և Ազատության հրապարակ անունը ստացած այգի, այլև անցյալ շաբաթ օրը ակցիային միացան համակիրներ աշխարհի 82 պետությունների 950 քաղաքներից:Ու քանի դեռ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պնդում է, թե Եվրամիության`ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու անկարողությունը   “վախեցնում է աշխարհին” ,  Եվրոպայից էլ նրան խորհուրդ են տալիս Եվրոպային մեղադրելու փոխարեն մտածել սեփական ֆինանսական լուրջ խնդիրների լուծման մասին. շարքային քաղաքացիները ԱՄՆ-ում և Եվրոպայում համատեղ ձայն են բարձրացնում ընդդեմ խորացող ֆինանսական ու տնտեսական խնդիրների:

Ակցիաները կազմակերպվում են շարժման կազմակերպիչների կողմից բացված հատուկ կայքի ու ֆեյսբուքյան խմբի միջոցով:Ու քանի որ բողոքի այս շարժումը վաղուց դուրս է եկել Նյու Յորքի սահմաններից, փոփոխության է ենթարկվել նաև ակցիայի անվանումը. այժմ ակցիայի մասնակիցներից շատերն իրենց անվանում են”99% -ականներ”, որոնք պայքարում են բնակչության 1%-կողմից շահագործվելու դեմ:

Երբ ոստիկանությունը երկու շաբաթ առաջ ձերբակալեց 700 ցուցարարի, որոնք փորձում էին անցնել Բրուքլինյան կամուրջը և մուտք գործել Ուոլ Սթրիթ փողոց, շարժումն ավելի  ընդլայնվեց:Ակցիաների մասնակիցները բողոքում են կոռուպցիայի, գործազրկության, աղքատության և սոցիալական անարդարության, կառավարության ձեռնարկած տնտեսական միջոցառումների դեմ:Բողոքարարները համոզված են, որ Ուոլ Սթրիթի գործունեությունը և տնտեսական խոշոր կազմակերպությունների ազդեցությունը Սպիտակ տան քաղաքականության վրա, նպաստում են ԱՄՆ- ում տնտեսական ճգնաժամի տարածմանը:

Ի դեպ  ըստ USA Today թերթի ու Gallup սոցիոլոգիական կենտրոնի կատարած հարցումների`ամերիկացիների ամեն 10 հոգուց 6-ը աջակցում են ակցիային:Հարցվածների 78% տոկոսը կարծում է, որ հենց Ուոլ Սթրիթի (ֆինանսական համակարգի և ֆոնդային   շուկայի իմաստով) ներկայացուցիչներն են  մեղավոր   առկա տնտեսական իրավիճակի համար:Իսկ որ դաշնային կառավարությունը սխալներ է թույլ տվել, համոզված է հարցվածների 87%-ը:Լայն առումով ճգնաժամային իրավիճակի մեջ հարցվածների 64%-ը մեղադրում է երկրի կառավարությանը:

Ի դեպ բավականին հետաքրքիր են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեկնաբանություններն այս առիթով: Նա հայտարարել է, որ աջակցում է երկրի տարբեր հատվածներում բողոքի դուրս եկած մարդկանց, քանի որ նրանք հիասթափված են տնտեսական համակարգից:Օբաման ասել է նաև, որ համակարգը պիտի աշխատի ազնիվ և ոչ թե  “ՙխաբեության ու խարդախության կանոններով՚”   և ֆինանսաբանկային համակարգում աշխատող շատ ընկերությունների քայլեր գնահատել է որպես   ՙանբարոյական՚:   Բայց մյուս կողմից`ԱՄՆ-ի նախագահը կառավարության`ֆինանսական-բանկային համակարգը փրկելու ուղղությամբ քայլերը արդարացված է որակել, քանի որ, ըստ նրա, հակառակ դեպքում ֆինանսական կոլապսը  մեծ հարված կհասցներ ամերիկյան տնտեսությանը:

Առհասարակ ամերիկյան իշխանությունների կողմից չեն եղել կոշտ մեկնաբանություններ ակցիաների վերաբերյալ:  Նկատենք, որ ԱՄՆ-ում արդեն սկսվել է նախընտրական արշավը:Բայց Բարաք Օբամայի վարկանիշը բավականին ցածր է:Նրան վստահում է ամերիկացիների միայն 37%-ը:Հետևաբար, շատ հավական է, որ Օբաման նման մեկնաբանություններով փորձում է շահել ամերիկացիների սրտերը:Սակայն, մյուս կողմից, ԱՄՆ նախագահը մինչ այդ հայտարարել էր, թե 2012 թ. նախագահական ընտրություններում կարող է պարտվել, քանի որ իր թիմին չհաջողվեց լուծել տնտեսական խնդիրները և իրագործել խոստացված բարեփոխումները:    ”  Ես չեմ կարծում, որ վերջին տարիներին ամերիկացիները սկսել են լավ ապրել:Մեզ հաջողվեց հասնել տնտեսության կայունացման, սակայն գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ  ” ,  -ասել է  նա:

ԱՄՆ-ում իրապես լուրջ ֆինանսական խնդիրներ կան, պետական պարտքը մեծ ծավալների է հասել և կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծախսերի կրճատումը իրապես փաստի առաջ է կանգնեցրել ամերկացիներին:Եվրոպայում նույնպես տնտեսական ճգնաժամը խորանում է և պետությունների կառավարությունները ստիպված են ոչ պոպուլյար քայլեր ձեռնարկել իրավիճակից դուրս գալու համար:ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ ընդունում է, որ չի կարողացել արդարացնել մարդկանց սպասումները, հետևաբար պատրաստ է  հեռանալ, այլ կերպ ասած, պատասխանատվություն են կրում իրենց տնտեսական քայլերի համար, ինչը չկա Հայաստանում:

Իշխանությունների կողմից տնտեսության  այս կամ այն ճյուղի զարգացումը գերակա ուղղություն հայտարարվելը  ճիշտ հակառակ իրավիճակն է ստեղծում: Ի լրումն`տնտեսական ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու պատրվակով դրսից վերցրած վարկերի հաշվին Հայաստանի արտաքին պարտքը ավելացավ 100%-ով:Ու հայտնի չէ, թե   հետագայում Հայաստանը ինչպես է դուրս գալու այս ամենի տակից:

Իշխանությունները շարունակում են պնդել, թե տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ակնհայտորեն ծայրահեղ աղքատ բնակչության ու արտագաղթողների  թիվն ավելանում է Հայաստանում:Մարդիկ հեռանում են ոչ միայն այն պատճառով, որ դժգոհ են են իրենց ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակից, այլև այն պատճառով, որ հույս չունեն, թե իրենց խնդիրները տեսանելի ապագայում կարող են լուծվել:Մարդիկ չեն հավատում, որ իբր թե սոցիալական ուղղություն որդեգրած կառավարությունը իրականում աշխատում է հանրության շահից ելնելով:Ուռճացնելով պետական բյուջեի չափերը`կառավարությունը փորձում է համոզել, որ  սոցիալական ուղղվածություն է որդեգրել, բարձրացնում է թոշակներն ու նպաստները, բայց մյուս կողմից գնաճն անհամեմատ ավելի մեծ թափ է ստանում տնտեսության  մենաշնորհային կառուցվածքի պատճառով:Ավելին`բյուջեի ծախսերի ավելացումն այնպիսի հարկային ծանր բեռի տակ դրեց գործարարներին, որ նրանց մի մասն ուղղակի իր բիզնեսը հեռացրեց Հայաստանից:Եվ արդեն իսկ կանխատեսումներ կան, որ պետական բյուջեի 2012 թ. ծրագրով նախատեսված ծախսերի ավելացումը 101 մլրդ  դրամով հարկային խիստ ճնշումների պատճառ է դառնալու Հայաստանում:Իշխանությունը գնում է տնտեսության գերկենտրոնացման ճանապարհով, ինչն ուղղակի ազդում է բիզնես միջավայրի վրա: Եվ խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանությունն ու բնակչությունը կարծես տարբեր իրականությունների մեջ են ապրում:

 

 

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply