Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 13:22
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտվեց հանդիպումը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում չէր: Նա խաղընկերոջը փոխարինեց 67-րդ րոպեին: «Շախտյորն» այս ստուգատեսում առայժմ չի փայլում և G խմբում 2 միավորով վերջին տեղում է:






Facebook
Tweet This
Email This Post
