Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը. եղե՞լ են կեղծիքներ «Ժառանգությունում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 18:03

Ստեփան ՍաֆարյանԹեև իր մանդատից հրաժարվելը Հովհաննիսյանի անձնական որոշումն է եղել, սակայն կուսակցության առանցքային դեմքերը սեպտեմբերի 2-ին տեղյակ են եղել այդ մասին. վստահեցնում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը բոլորովին կապ չունի կուսակցության ներքին խնդիրների հետ։

«Մենք սպասում էինք, որ ինքը հայտարարի այդ մասին, քանի որ դա իր որոշումն էր, սակայն լուրը ինչպես տարածվեց մենք էլ չգիտենք, ամեն դեպքում ոչ «Ժառանգություն»-ից, հավանաբար ԱԺ-ից»,- ասաց Սաֆարյանը:

Այսօր «Հայկական ժամանակ» գրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի պատճառը ներկուսակցական խնդիրներն են: Մասնավորապես թերթը գրել էր, որ Արմեն Մարտիրոսյանը կեղծել է կուսակցության վարչության անդամների ընտրությունը` նպատակ ունենալով վերահսկելի վարչության կազմ ունենալ, որը կկայացնի Սերժ Սարգսյանի համար ձեռնտու որոշումներ:

Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ հոդվածում կեղծարարության մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, ընդհակառակը, կանխել են վարչության մի քանի անդամների կատարած կեղծիքները՝ առգրավելով կեղծ քվեաթերթիկները:

Սաֆարյանի համոզմամբ այս ամենն արվում է Րաֆֆի Հովհաննիսյանի արարքն արժեզրկելու և հրաժարականի իրական պատճառներից շեղելու համար:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply