Բարձր պարգև`«Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2011 12:59

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնևում  Հայաստանի Հանրապետության դեսպանությունում  հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, Երևանի  «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի հետ:

Խորհրդարանի նախագահը պարոն Սրմաքեշին  հանձնեց  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգևը: Վարդան Սրմաքեշը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ՀՀ և օտարերկրա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց պարոն Սրմաքեշին պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և կարևորեց նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սրմաքեշը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը բարձր գնահատելու համար և նշեց, որ այսուհետ ևս ամեն ինչ կանի Հայաստանին  օգտակար լինելու համար:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply