Դդմապուր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 20, 2011 10:31

Բաղադրությունը

դդում` 1 կգ

կարագ` 15 գ,

գլուխ սոխ` 1 հատ (մեծ)

թարմ  կոճապղպեղ (իմբիր)` մոտ 2 սմ

աղ` 2 թեյի գդալ

ջուր` 1,5 բաժակ, սերուցք` (15 % յուղայնության) 200 մլ:

Դդմի կեղևը հեռացնել, մաքրել միջուկից: Մնացած մասը կտրատել  2 սմ հաստությամբ  խորանարդներով: Կոճապղպեղի պտղամիսը կտրատել 2 սմ հաստությամբ, մաքրել կեղևից ու  մանր քերիչով անցկացնել:

Սոխը մանր կտրատել:

Պատրաստման եղանակը

Թասի մեջ կարագը հալեցնել, սոխեռած անել, ավելացնել կոճապղպեղը ու խառնել մոտ 7 րոպե: Ավելացնել խորանարդներով դդումն ու ջուրը: Ջրի մակարդակը պետք է բարձր լինի դդմից 1-2 սմ: Աղ ավելացնել: Եռացնել, իջեցնել կրակն ու եփել ծածկած կափարիչով, 30 րոպե, մինչև դդմի կտորները փափկեն: Ապուրը հովանալուց հետո հարել բլենդերում, ապա կրկին հետ լցնել պղնձի մեջ, ավելացնել սերուցքը ու տաքացնել, բայց չեռացնել: Դդմապուրը պատրաստ է:

 

Դիտվել է 2752 անգամ:
Print Friendly

Leave a Reply