Բակո Սահակյանն այցելել է Շուշի եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 20, 2011 11:51

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ հայ բարերար Կոնստանտին Մանուկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր:
Այնուհետեւ Նախագահը բարերարի եւ մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շուշի քաղաք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Լինելով մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված նոր մասնաշենքում՝ նախագահը նշել է, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ միաժամանակ պահպանի իր պատմամշակութային տեսքը:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply