Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 20, 2011 11:26

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաս­տանի Հանրապետության արտա­կարգ և լիա­­զոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշա­նա­կվել է Լիտվայի Հանրապետությունում Հա­յաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­­կարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):

 

 

Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին Երեւանում:
Կրթությունը1986-1993 ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին

1994 Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ

1987-1989 ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում

Աշխատանքային գործունեությունը

1994-1996 ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար

1996-1997 Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1997 ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ

1998 ԱԳՆ Քարտուղարության պետ

1999-2006 Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)

2006 ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական

2006-2011 Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Երեւան)Դիվանագիտական աստիճանը Արտակարգ եւ լիազոր դեսպանՕտար լեզուներռուսերեն, անգլերեն, իսպաներեն
Շքանշաններ

Պարգեւատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանիե շքանշանով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Դիտվել է 1977 անգամ:
Print Friendly

Leave a Reply