Ամերիկայում թոշակները կբարձրացնեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 11:19

2012-ի հունվարից ԱՄՆ-ում  թոշակառուների սոցիալական նպաստները կավելանան 3,6%-ով: Դա առաջին սրբագրումն է ծերունական նպաստներում` 2009-ից հետո: Փոփոխությունները դոլարի արժեզրկման հետ են կապված: Ավելի քան 60 մլն թոշակառուի նպաստը կավելանա: Վճարումները 516 դոլարով են ավելանալու ու կկազմեն 17,7 հազար դոլար` տարեկան: Հայտնի դարձավ, որ 161 մլն աշխատող ամերիկացիներից 10 մլն-ը հաջորդ տարի սոցապին ավելի է հարկ մուծելու, քան մինչ այդ:”Դա ուրախալի լուր է տարեցների համար, որոնք ամեն օր բախվում են այնպիսի փաստի հետ, ինչպիսին առաջին սպառման ապրանքների բարձր գների են,, ինչպիսին բենզինն է, սննդամթերքն ու դեղորայքը”, ասել է ԱՄՆ Սենատի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Մաքս Բոքուսը: “Թոշակների բարձրացումը թույլ կտա նրանց ծայրը ծայրին հասցնել ու ցույց կտա, որ  սոցապ համակարգն աշխատում է, որ նրանց կարիքները հոգա”, բացատրել է նա: ԱՄՆ-ում աղքատ է համարվում այն մարդը, ում  մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը 11 հազար դոլար է կազմում, իսկ երեք  մարդուց ( մեկ երեխայի հետ)շնչից բաղկացած տարեկան եկամուտը 17,5 հազար դոլար է:

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply