Հայաստանը 6 կետով բարելավել է իր վարկանիշը Doing Business զեկույցում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 11:21
Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Համաշխարհային բանկի այսօր հրապարակած Doing Business 2012 զեկույցի տվյալներով, 2010 թվականի հունիսից մինչեւ 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանն իրականացրել է կանոնակարգման եւ ինստիտուցիոնալ դաշտի հինգ բարեփոխում` ամենաշատը տարածաշրջանում եւ աշխարհում:
Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
«Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը:
Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքը հետեւյալ հինգ ոլորտում` ընկերության հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ձեռնարկության փակում (լուծարում): ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` Ղազախստանից հետո», – նշեցին էկոնոմիկայի նախարարությունում:






Facebook
Tweet This
Email This Post
