ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալն ընդունել է Ուկրաինայի ռազմական կցորդին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 10:39
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական և պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում և ներկայացնում էր ռազմական և ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն:
Դավիթ Տոնոյանը շնորհավորել է փոխգնդապետ Ս.Նեստերենկոյին նոր պաշտոնի նշանակման ու Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրանա որակական նոր աստիճանի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձևաչափի համագործակցության և միջազգային զորավարժությունների մասնակցությանն առնչվող հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
