Հայաստանից պայքարը շարունակում է մեկ մարզուհի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 10:49
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի մարզապալատում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի կանանց առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցչից միայն մեկը: Հայկուհի Նահապետյանը, Կարինե Գևորգյանը, Աշխեն Սիմոնյանը պարտություններ կրելով դուրս են մնացել պայքարից: Իսկ ահա, Արմինե Սինաբյանը (64 կգ), ով 1/8 եզրափակիչում պարտության էր մատնել Սերբիայի ներկայացուցիրժչ Մարիա Ստոյանովիչին, քառորդ եզրափակչում էլ առավելության հասավ բուլղարացի Մարգարիտա Չենևայի նկատմամբ և կիսաեզրափակչում կմրցի Չեխիայի հավաքականի մարզուհի Մարտինա Շմորանցովայի հետ։






Facebook
Tweet This
Email This Post
