Զանգերին չարձագանքող տատիկին գտել են անօգնական վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2011 10:35

Հոկտեմբերի 19-ին`ժամը 15.58-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,1931թվականին ծնված Կլարա Պալյանը. վերջինիս ցուցաբերելով  առաջին բուժօգնություն`  հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply