Հունաստանի խորհրդարանը քվեարկել է բյուջեն կրճատելու օգտին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 10:55
Հունական խորհրդարանն ընդունել է հերթական օրինագիծը` պետբյուջեն թոշակների ու աշխատավարձերի հաշվին կրճատելու վերաբերյալ: Նիստը ոստիկանության ու հատուկ նշանակության ուժեղացված ջոկատներին հաջողվեց պաշտպանել ցուցարարների գրոհից: Հունաստանում խառնաշփոթը արդեն մի քանի օր է, ինչ չի դադարում: Աթենքի փողոցներում այս անգամ ռեկորդային թվով մարդիկ էին դուրս եկել (100 հազար): Ողջ նախորդ գիշեր նրանք կոտրում էին ցուցափեղկերն ու այրում ավտոմեքենաներ: Ոստիկանների ուղղությամբ քարեր էին նետվում: Ոստիկանությունը որոշեց պաշտպանությունից անցնել հարձակման, ու հիմա խորհրդարանի առջև գտնվող Սինտագմա հրապարակը պատված է ծխով, մարմարի փշուրներով, սակայն անկարգությունների մասնակիցներին ցրել են: Ավերածությունները կարծես դադարել են: Օրը շատ լարված է անցել: Աթենացիներն ականատես են եղել վերջին տարիներին տեղի ունեցած թերևս ամենադաժան բախումներին: Հրապարակը, որտեղ 30 հազար մարդ է տեղավորվում, երեկ 70 հազարով էր լցվել, 500 մարդ փորձում էր գրոհել խորհրդարանի վրա, նույնիկ այրել են պահակակետը: Մի քանի ոստիկան է վիրավորվել. նրանց ծեծել են ցանկապատից պոկված երկաթյա մտրակներով: մեկից նույնիսկ զենքն են խլել: Վիրավորներ կան նաև հարձակվողների մեջ: Հրապարակում բենզին է թափված: Այսօր կրկին ռումբեր են պայթեցնում, վառելիքով լցված շշեր, այդ պատճառով էլ բեկորային վնասվածքներով վիրավորներ կան: Բախումների ընթացքում խորհրդարանում պատգամավորները պատանդի էին վերածվել: Նրանք այսօր պետք է տնտեսականն խստիվ միջոցներ ձեռնարկելու նոր փաթեթ ընդունեն: Ցուցարարներին վրդովեցրել է զեղչերի ու բոնուսների վերացմամբ աշխատավարձի միացյալ ցանցի պլանի ընդունումը, իսկ 30 հազար բյուջետային ծառայողների Աշխատանքային ռեզերվ են տեղափոխում, ուր նրանք մեկ տարրվա ընթացքում կստանան իրենց աշխատավարձի 60%-ը` մինչ դրան էլ կհաջորդի աշխատանքից ազատումը: Գործադուլին մասնակցում են բոլորը. Հունաստանում ինքնաթիռները չեն թռչում, տաքսիներ չկան: Չեն աշխատում ռեստորանները, իսկ հիվանդանոցներում միայն շտապօգնությունն է աշխատում: Հոկտեմբերի 18-ից պետական ալիքներով լուրեր չեն հեռարձակվում ու ինտերնետ կայքերն էլ չեն թարմացվում: Մեծ քանակությամբ աղբ է կուտակվել, որը չեն հեռացնում: Ինչ կլինի այսօր` մեծ հարց է: Ամենայն հավանականությամբ այդ օրենքը կընդունվի: Ոստիկանությունը պատրաստվում է այն բանին, որ քվեարկության ժամանակ այստեղ իսկական կռիվ կսկսվի: Իսկ հիմա փորձում են քաղաքը թեկուզ մի քանի ժամով կարգի բերել:






Facebook
Tweet This
Email This Post
