Թողարկվել է «Հայաստանի խաչքարեր» հուշադրամների նոր շարքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2011 10:32

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթեհուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» և «Նորավանքի խաչքար»:

Բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքևհուշադրամիանվանականարժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց  մակագրվածէ  «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

«Կեչառիսի խաչքար»

Հուշադրամիդարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամիթողարկմանտարեթիվը` «2011»:

«Սանահինի խաչքար»

Հուշադրամիդարձերեսի կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Սանահինի վանքը: Ձախ եզրագծով «ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամիթողարկմանտարեթիվը` «2011»:

«Գոշավանքի խաչքար»

Հուշադրամիդարձերեսի կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Գոշավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ԳՈՇԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամիթողարկմանտարեթիվը` «2011»:

«Գնդեվանքի խաչքար»

Հուշադրամիդարձերեսի կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Գնդեվանքը: Ձախ եզրագծով «ԳՆԴԵՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամիթողարկմանտարեթիվը` «2011»:

«Էջմիածնի խաչքար»

Հուշադրամիդարձերեսի կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Ձախ եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ IX ԴԱՐ» և աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN IX CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամիթողարկմանտարեթիվը` «2011»:

«Նորավանքի խաչքար»

Հուշադրամիդարձերեսի կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Նորավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ՆՈՐԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամիթողարկմանտարեթիվը` «2011»:

Հուշադրամներըթափանցիկպատիճներովևիսկությանհավաստագրերովտեղադրվածենտուփերում:ՀուշադրամներըհատվելենԼիխտենշտեյնի “Coin Invest Trust” ընկերության կողմից:

Հուշադրամներիբնութագիրը.

Անվանականարժեքը 1000 դրամ

Մետաղըևհարգը                    արծաթ, 9250

Քաշը                                       25 գ

Չափը                                      27×47 մմ

Ներդիրը                             բաղադրյալ մարմար

Որակը                                    չշրջանառելի (հնաձև)

Դրամաշուրթը                        ատամնավոր

Տպաքանակը                          մինչև 2500 հատ յուրաքանչյուր տեսակից

 

ԿԲ հասարակայնությանհետկապերիծառայություն

 

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply