Հաջողությունը զարգացնել չկարողացան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2011 10:18

Սերբիայում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի 2-րդ տուրումի  Հայաստանի ներկայացուցիչները մրցեցին տանտերերի հավաքականի  հետ: Երկու թիմերն էլ հաղթել էին 1-ին տուրում և այս հանդիպման հաղթողը գրեթե ապահովում էր իր համար հաջորդ փուլի ուղեգիրը: 6-րդ րոպեին Նաիրի Մինասյանը առաջ մղեց մեր թիմին, սակայն հետագայում սերբերը Իվկովիչի երկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ և հաղթեցին 2:1 հաշվով:Մյուս խաղում Ուելսի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց լիտվացիներին:
Վերջին տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը Հայաստանի ընտրանին կմրցի Լիտվայի հավաքականի հետ, իսկ սերբերը կընդունեն Ուելսին:


Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply