Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կարլա Բրունին այսօր դուստր է ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2011 0:38

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կարլա Բրունին այսօր դուստր է ունեցել Փարիզի Muette կլինիկայում, հաղորդում է  Daily mail-ը` վկայակոչելով «հիվանդանոցի իր էքսկլյուզիվ, անբասիր աղբյուրին»:

Պարբերականի փոխանցմամբ, Սարկոզին ծննդաբերության ժամանակ եղել է կնոջ կողքին եւ լքել է հիվանդանոցը անմիջապես երեխայի ծնվելուց հետո:

Միաժամանակ, ֆրանսիական Figaro թերթը գրում է, որ Բրունին ուր որ է դուստր է ունենալու: Սա տարակուսանք է հարուցել ընթերցողների մոտ, քանի որ մինչ այդ Սարկոզիների ընտանիքը հայտարարել էր, որ հրաժարվել են իմանալ երեխայի սեռը նախկան ծննդաբերությունը:

Ելիսեյան պալատը դեռ չի հաստատել երեխայի ծնվելու լուրը, հավելելով, որ դա Սարկոզիների ընտանիքի անձնական գործն է:

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, Կարլա Բրունին կդառնա միակ Ֆրանսիայի պատմության մեջ միակ առաջին տիկինը, որ այդ կարգավիճակում երեխա է ունեցել:

 

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply