Մասիս քաղաքից մոտ 7 կմ հարավ տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2011 20:17

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.19–ին ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս  քաղաքից  7 կմ հարավ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Երևան, Մասիս, Արտաշատ քաղաքներում և Մխչյան, Արաքսավան, Դիմիտրով, Մասիս գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ:

 

 

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply