Քաղաքապետի թեկնածուների թիվն աստիճանաբար նվազում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2011 18:34

Իջևանի քաղաքապետի մոտալուտ ընտրությունների վերաբերյալ լուրերը օրըստօրե ավելի հետաքրքիր են դառնում: Երեկ, պարզվում է, ինքնաբացարկ է հայտարարել նաև արդեն իսկ Իջևանի քաղաքապետի նախկին թեկնածու Արծրունի Ղալումյանը: Քաղաքում շշուկներ կան այն մասին, թե այդ քայլը վերջինս ինքնակամ չի արել: Հավանաբար պետության վերնախավն է Ա.Ղալումյանին նման որոշման դրդել: Այդպիսով, պայքարում մնացել է միայն մեկ ՀՀԿ-ական` ներկայիս քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Իշխանական կուսակցությունը երևի թե կարծել է, որ վերջինս կրկին քաղաքապետ լինելու համար շատ հարմար է և ժողովրդի կողմից ավելի ընդունելի է: Սա, իհարկե,  չի նշանակում, թե Ա. Ղալումյանը ընտրազանգվածի կողմից արհամարված է: Առաջ գնալու համար նրան նաև չօգնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին լինելու հանգամանքը: Վ. Ներսիսյանին աջակցող մարդկանց անուններն էլ պակաս հնչեղ չեն, որոնցից է նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ներկայումս առաջիկա ընտրություններին պայքարը կընթանա երեք թեկնածուների միջև` Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանի, այժմյան քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանի:

 

«Անկախ»

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply