Բացահայտվել է, որ Գյումրիում շոգեբաղնիքի ադմինիստրատորը զբաղվել է կավատությամբ
Օրվա լուր | ankakh | September 9, 2009 19:32
Երեկ երեկոյան Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շոգեբաղնիքից Շիրակի մարզային վարչության ծառայողները բերման են ենթարկել շոգեբաղնիքի ադմինիստրատոր 55-ամյա Քնար Մ-ին` կավատության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվական կայքի հաղորդմամբ` պարզվել է, որ նա այս տարվա ընթացքում պարբերաբար շահադիտական նպատակով նպաստել է 33-ամյա Արևիկ Հ-ի, 40-ամյա Հասմիկ Վ-ի,1 9-ամյա Ռոզա Ս-ի, 22-ամյա Նարինե Է-ի և 30-ամյա Նազելի Հ-ի պոռնկությամբ զբաղվելուն:
Ադմինիստրատորի պարտականությունները կատարելով` նա տարածք է տրամադրել երիտասարդ աղջիկներին`հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
