Իջեւանի փոխքաղաքապետը նույնպես ինքնաբացարկ հայտարարեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2011 16:26

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին   երեկ` հոկտեմբերի 18-ին, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը: Շատերն այն կարծիքին են, որ նրա առաջադրումը նախապես մշակված տակտիկական քայլ է եղել` ի օգուտ գործող քաղաքապետի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաբացարկ էին հայտնել անկուսակցական Աշոտ Բեգինյանը եւ ՀՀԿ Իջեւանի կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանը: Այսպիսով, նոյեմբերի 13-ին կայանալիք  Իջեւանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն  երկու թեկնածու` ԲՀԿ անդամ, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը:

“Անկախ”

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply