Մաքքեյնը մեղադրում է ԱՄՆ նախագահին հարկ վճարողների միջոցները ծախսելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2011 13:16

Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը 2008-ի նախագահական ընտրություններում  իր մրցակից Բարաք Օբամային մեղադրում է հարկ վճարողների գումարները սեփական քաղաքական հավակնությունների  վրա ծախսելու մեջ:

Նախագահ Օբաման 2 օր առաջ ուղևորվել է հերթական ավտոբուսային տուրնեի, որի ընթացքում ԱՄՆ քաղաքացիներին (ու իր պոտենցիալ ընտրողներին) պատմում է  գործազրկության դեմ պայքարելու օրինանախագծի ընդունման կարևորության  մասին: «Մեզանից ոչ մեկը երբեք չի տեսել, որ նախագահը հարկատուների գումարներով նման բաներով զբաղվի: Դա սխալ է: Ինձ ամերիկյան կառավարության  ու հարկ վճարողների միջոցներով կառուցված ավտոբուս պետք չէր լինի»,- հայտարարել է Մաքքեյնը:

Նա  ասել է, որ անկասկած, այդ տուրնեն նախընտրական քարոզարշավի  մաս է կազմում, սակայն, պետական միջոցներով նման խոշորածավալ քարոզարշավով զբաղվելը պարզապես անթույլատրելի է: Նա քննադատել է նաև ավտոբուսը, ասելով, որ ավելի այլանդակ տրանսպորտային միջոց չի տեսել: Օբամայի տուրնեն գնահատվում է  տասնյակ հազարավոր դոլարներ: Սպիտակ տունը պնդում է, որ դա պաշտոնական ուղևորություն  է, դրա համար էլ ծախսերը պետական միջոցներից են կատարվում:

 

Դիտվել է 4448 անգամ:
Print Friendly

Leave a Reply