Իտալիայում գինեգործական ճգնաժամ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2011 12:58
Իտալիայում գինու արտադրությունը վերջին 60 տարվա կտրվածքով ամենացածր մակարդակի վրա է: Գինեգործական ճգնաժամի պատճառը շոգն է ու խաղողի այգիների ոչնչացումը: Այսպիսի ծավալներ են եղել 1948-ին, երբ արտադրվեց ընդամենը 4,04 մլրդ լիտր գինի: Անցած տարվա համեմատությամբ, գինու արտադրությունը 14%-ով նվազել է:
Կլիմայական գործոններից բացի, այս ճգնաժամի պատճառը ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում 9,3 հա խաղողի այգիների ոչնչացումն է: Նախորդ 2 տարիներին էլ ոչնչացվել է մոտ 22 հազար հա խաղողի այգիներ` Սիցիլիայում, Պերուջիում:
ՄԱԿ-ի ծրագիրը, որը մեկնարկել է 2008-ին, ոչ մեծ խողողագործական տնտեսությունների տերերին հողերն ազատելու դիմաց փոխհատուցում է առաջարկել:






Facebook
Tweet This
Email This Post
