Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2011 12:42

Հոկտեմբերի 18-ին`ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 23 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.56-ին, մարվել`09.14-ին:

Այրվել է Ռ.Սահակյանին պատկանող տան տանիքը`40 քմ մակերեսով:

 

Նույն օրը`ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում` նախկին կոշիկի ֆաբրիկայի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.34-ին, մարվել` 15.15-ին:

Ամբողջությամբ այրվել է Իվան Իսկանդարյանին պատկանող վագոն-տնակը` իր գույքով:

Նույն օրը`ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.28-ին, մարվել` 17.20-ին:

Ամբողջությամբ այրվել է Քնարիկ Համբարձումյանին պատկանող տան տանիքը` 300 քմ մակերեսով և տանիքում` 260 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում այրվում է խաղողի այգի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել` 16.48-ին:

Այրվել է 2000 քմ մակերեսով չմշակված խաղողի այգի և 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 

 

Նույն օրը`ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում` Ճշգրիտ հաստոցաշինական գործարանին պատկանող տարածքում, այրվում է փայտյա շինություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել`18.10-ին:

Ամբողջությամբ այրվել է պատկանելիությունը չպարզված փայտյա տնակ  և 1 հա խոտածածկ տարածք:

 

 

Նույն օրը`ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևան քաղաքի Ելենովկա փողոցի թիվ 7ա տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.50-ին, մարվել`19.00-ին:

Ժ.Մարգարյանին պատկանող տան բակում այրվել է 18 հակ անասնակեր:

 

Նույն օրը`ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի մոտակա լեռան լանջին այրվում են եղևնիներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել`21.30-ին:

 

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply