Պարգևներ արժանավորներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 19, 2011 12:36
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այդ կազմակերպության նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևներ է հանձնել ընթացիկ մրցաշրջանում աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում, ինչպես նաև պաշտոնական մյուս մրցաշարերում հաջողության հասած մարզիկներին, նրանց անձնական և հավաքականների մարզիչներին` 41 մարզիկի և 48 մարզչի: Ուշադրության են արժանացել հիմնականում մենապայքարային մարզաձևերի` ծանրամարտի, բռնցքամարտի, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, թհեքվանդոյի ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
