Չինաստանում փոքրիկ աղջնակին վրաերթի են ենթարկում, ու ոչ մեկը չի շտապում օգնության հասնել (տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2011 11:55
Ֆոշան քաղաքում տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է մեքենան վրաերթի ենթարկում 2 տարեկան աղջկան, ապա կանգնում մի պահ, հետո շարունակում ընթացքը` մեքենայի հետևի անիվներով անցնելով վիրավոր երեխայի վրայով:
Տարօրինակ անտարբերությամբ վիրավոր ճստիկի կողքով մարդիկ ու մեքենաներ են անցնում ու նույնիսկ նրա վրա չեն էլ նայում: Ապա բեռնատար մեքենան է անցնում փոքրիկի վրայով, ասես նա ընդամենը ճանապարհին չգիտես որտեղից հայտնված քար լինի: Միայն մի կին է, որ տեսնելով փոքրիկին, մոտ է վազում ` պարզապես նրան ճանապարհից հեռացնելու համար:
Դեպքը մամուլում աղմուկ է բարձրացել, վարորդները ձերբակալվել են: Աղջիկը հիմա հիվանդանոցում կոմայի մեջ է:






Facebook
Tweet This
Email This Post
