Կենտրոնական Ամերիկայում ուժեղ ջրհեղեղներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2011 11:25

Հորդառատ անձրևները հեղեղել են Կենտրոնական Ամերիկայի երկրները: Շատ գետեր  ափերից դուրս են եկել: Ընդհանուր առմամբ,   ջրհեղեղի զոհ է դարձել 90 մարդ: Սալվադորում տարերքի հետևանքով ավերվել են կամուրջներ ու ավտոմայրուղիներ, ջրի տակ են անցել հարյուրավոր տներ: Վտանգահարույց տեղանքներից տարհանվել է  բնակչությունը: Երկրում արտակարգ իրադրություն է հայտարարված: Սալվադորը դիմել է միջազգային հանրությանը` օգնության ակնկալիքով:

Լավ չէ վիճակը նաև հարևան Գվատեմալայում: Այնտեղ ջրհեղեղից տուժել է Սանտա Ռոզա քաղաքը: Ջրի տակ է  հայտնվել գրեթե ողջ բնակավայրը: Փրկարարական միջոցառումներին խոչընդոտում են եղանակային վատ պայմանները: Անձևներն  ողողել են բոլոր ճանապարհները: Քաղաքի հետ կապն իրականացվում է միայն օդային ճանապարհով:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply