Նախին գուբերնատոր Առնոլդ Շվարցենեգերը վերադարձել է կինեմատոգրաֆիա

ՄՇԱԿՈՒՅԹ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 19, 2011 1:52

Նյու Մեխիկո նահանգում «Տերմինատոր» -ը զբաղված է     «Վերջին մարտ» դասական մարտաֆիլմի նկարահանմամբ:

«Նկարահանումների առաջին օրը անցավ ֆանտաստիկ: Շնորհակալություն նկարահանող խմբին»,- Twitter-ի իր անձնական բլոգում գրում է Շվարցենեգերը:

Ըստ ИТАР-ТАСС-ի `  հնաոճ մարտաֆիլմի սցենարը գրված է հատուկ Շվարցենեգերի տարիքի մարդու համար` 64 տարեկան, կոտրված կյանքով և ուսերին հսկայական պատասսխանատվությամբ: Նկարի ռեժիսորը Չժի –Վուն-Կիմն է, ով նկարահանել է «Դառնություն և քաղցրություն» ժապավենը:

Ապագա ֆիլմի սյուժեն, ինչպես նման ժանրին է հատուկ , շատ պարզ է . նարկոկարտելի ղեկավարը փախչում է ամերիկյան դատարանի դահլիճից և ավազակախմբի հետ նետվում Մեքսիկայի սահման: Փրկության միակ խոչընդոտը կորած մոլորած ավանի ոչինչ չկասկածող ոստիկանության շերիֆն է  և նրա անփորձ օգնականները:

 

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply