83-ամյա կնոջը բռնաբարած երիտասարդը նախկինում եւս դատապարտվել է նման հանցանքի համար, ապա համաներմամբ ազատ արձակվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2011 1:07

Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 17-ին, Տավուշի մարզում 83-ամյա կնոջը ծեծի ենթարկած եւ բռնաբարած 26-ամյա երիտասարդը նախկինեւմ եւս մեկ անգամ դատապարտվել է հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի 83-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, որ իրեն բռնաբարել են:

Պարզվել էր, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 26-ամյա Արեն Սարուխանյանը ներխուժել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ: Նույն օրը, բռնաբարություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Տավուշի մարզում վարձակալությամբ բնակվող, ծնունդով Լոռիի մարզի Լեջան գյուղի բնակիչ, 26-ամյա Արեն Սարուխանյանը:

Վերջինս մեկ անգամ արդեն ազատազրկման դատապարտվել է 2009 թվականին, հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով Սարուխանյանն ազատազրկման է դատապարտվել 3 տարի 15 օր ժամկետով, սակայն այս տարի համաներմամբ ազատ է արձակվել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը, ով նաեւ հավելեց, որ արդեն հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Քննիչի հավաստմամբ, փորձաքննության արդյունքները դեռեւս պատրաստ չեն:

83-ամյա կինը ամուսնացած է, ունի երեխաներ: Արեն Սարուխանյանի ընտանեկան կարգավիճակի մասին խոսելիս, Աշոտ Ղուշչյանը նշեց, որ վերջինս ամուսնացած չէ, նախքան առաջին ազատազրկումը բնակվել է Լեջան գյուղում, մոր եւ վերջինիս երկրորդ ամուսնու հետ, ազատ արձակվելուց հետո Կողբ գյուղում բնակվել է մենակ:

NEWS.am

 

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply